Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերը` Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերը` Լոնդոնի գրքի ցուցահանդեսում
19.04.2015 | 10:55

Լոնդոնի գրքի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացվել են վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ